Թուրքիայի պաշտանության նախարարի Բաքու կատարելիք այցի նպատակն ու բնույթը չի հաղորդվում
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Քենյուլն այսօր ժամանելու է Բաքու: Մինչև նոյեմբերի 4-ը շարունակվող այցի նպատակն ու բնույթը չի հաղորդվում:
«Ռիա Նովոստին», հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, գրում է, որ Բաքվում թուրք նախարարը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Սպասվում է, որ քննարկվող հարցերից մեկը վերաբերելու է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ