Այլասերված բարքեր Ադրբեջանում. 77-ամյա կին են բռնաբարել
Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի ոստիկանական բաժամունքներից մեկին է դիմել Էմիրվար գյուղի բնակիչ Շոլյա Ալիևան (1933 թվականին ծնված), և նշել, որ իրեն բռնաբարել և ծեծի են ենթարկել:
Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ» լրատվական կայքը:
Ոստիկանությունից հայտնել են, որ 77-ամյա կնոջ բռնաբարության փաստը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին:
Կինը պատմել է, որ ինքն անտառում հատապտուղ հավաքելիս է եղել, երբ իր վրա է հարձակվել մի երիտասարդ ու քարով հարված հասցրել իր մեջքին: Այնուհետև երիտասարդը սեքսուլ բնույթի գործողություններ է իրականացրել տարեց կնոջ նկատմամբ:
Նշյալ միջադեպի առնչությամբ բժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչի հիման վրա քրեական գործ է հարուցվելու: