ՀՀ դեսպանը հանդիպել է Սիրիայի առողջապահության նախարարին
Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն այսօր հանդիպել է Սիրիայի առողջապահության նախարար դոկտոր Ռիդա Սայիդի հետ:
Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում առկա ներուժին ու հնարավորություններին և կարևորել դրանց զարգացման անհրաժեշտությունը: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբերի հերթական հանդիպումն անցկացնել Երևանում:
Նշենք, որ Ռ. Սայիդն ընդգծել է` համապատասխան հրավերի առկայության դեպքում կայցելի Հայաստան` համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան