Մաքսային ոլորտը բարեփոխվում է. Աշխատանքները երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բագրատաշենի սահմանային անցակետում խորհրադակցություն անցկացրեց, որին մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարն ու այլ ներկայացուցիչներ: Խորհրդակցությունից հետո Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մաքսային համակարգի բարեփոխումները գտնվում են երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում:
Խաչատրյանի խոսքով, բարափոխումների ընթացքում հատկապես կարևորվում է միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային անցակետեր ունենալու հարցը, ինչպես նաև գործարարների ու սահմանը հատողների համար ընթացակարգերի պարզեցումը: Պարզեցման գործընթացը սկսել է, նախկինում անհրաժեշտ 7 փաստաթղթերի փոխարեն այսօր պահանջում են ընդամենը 3-ը:
Սահմանային անցակետերի բարեփոխումների իրականացման համար նախ միջազգային մրցույթ է հայտարարվել: Հաղթող նախագծերը պարզ դառնալուց հետո կսկսվեն աշխատանքները:
Գ. Խաչատրյանի խոսքով, այսօր Հայաստանում չկան միջազգային չափանիշներին համապատասխան անցակետեր, չկա նաև սահմանային կառավարման միասնական համակարգ: «Սրանք ամենակարևոր խնդիրներն են այսօր»,-ասաց կոմիտեի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա