Վրաստան է ժամանում Իրանի արտաքին գործերի նախարարը
Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին այսօր ժամանում է Վրաստան:
Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության, իրանցի պաշտոնյան հանդիպումներ է ունենալու իր վրացի գործընկերոջ Գրիգոլ Վաշաձեի ու Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի ԱԳ գերատեսչության ներկայացուցիչ Քալանդաձեն, այցի ժամանակ Իրանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվելու է վիզային ռեժիմը երկու պետությունների միջեւ չեղյալ համարելու մասին համաձայնագիր:
Քալանձդաձեն, մասնավորապես, ասել էր. «Վիզային ռեժիմի դադարեցումը Իրանի հետ նպատակասլաց քայլ է, քանի որ Իրանից ժամանող զբոսաշրջիկների թիվը մեր երկիր կրկնապատկվել է: Բացի այդ շահագրգռվածություն կա այդ երկրի հետ առեւտրային շրջանառության ծավալները մեծացնելու առումով»:
Միաժամանակ նշենք, որ 10-ամյա դադարից հետո երեկ վերսկսվել է Թբիլիսի-Թեհրան ուղիղ ավիափոխադրումների իրականացումը: