Անկարայի դատարանը վճռել է նորից արգելափակել Youtube-ը Թուրքիայում
Անկարայի դատարանը որոշում է կայացրել Թուրքիայում Youtube վիդեո կայքն արգելափակելու մասին: Վերջերս սեքս սկանդալի մեջ ընկած Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալի և իր կուսակցուհու ինտիմ հարաբերությունների տեսագրությունը հայտնվել է հիշյալ կայքում:
Բայքալի փաստաբանները Youtube-ի հեռարձակումը Թուրքիայում արգելափակելու հայցով դիմել են Անկարայի հանրապետական դատախազություն: Վերջինիս պահանջով էլ Անկարայի դատարանը կայքն արգելափակելու որոշում է կայացրել: Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությունն արդեն (TİB)TIB նամակ է գրել Youtube-ին Բայքալին անվանարկող այդ սեռական բնույթի այդ տեսագրությունը հանելու պահանջով:
Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ երկուսուկես տարի առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին վարկաբեկող տեսանյութի առկայության պատճառով թուրքական դատարանի որոշմամբ Թուրքիայում արգելափակվել էր Youtube-ը: