Ադրբեջանում ընտրական տեխնոլոգիաների զոհ են դառնում անկախ և ընդդիմադիր թեկնածուները
Ադրբեջանի Յասամալ ընտրական տեղամասում գրանցված անկախ թեկնածու Նեհմատ Պանախլին ինքնաբացարկ է հայտարարել: Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
«Ես ինքնաբացարկ եմ հայտարարել հոկտեմբերի 30-ին, քանի որ հայտնի էր դարձել, որ իշխանությունները նախատեսել են այս ընտրատարածքում անցկացնել իրենց թեկնածուին»,- ասել է նախկին թեկնածուն:
Աղբյուրի փոխանցմամբ, նախկին թեկնածուն հայտնել է ագային միասնությանը միտված հերթական շարժման ստեղծման մասին ու հավելել. «Իրականում Ադրբեջանում չկա քաղաքական կուսակցություն, այլ կա միայն ազգի դավաճանների կուսակցություն»:
Ինքնաբացարկ հայտարարծ թեկնածուն կոչով դիմել է Իլհամ Ալիևին` հորդորելով վերջ տալ իր ընտանիքի նկատմամբ կատարվող ճնշումները, քանի որ դա «տղամարդավարի չէ»: