Կրթության զարգացման աստիճանով՝ Ադրբեջանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է գտնվում
«Ադրբեջանի ազատ տնտեսությանն աջակցություն» հասարակական միության փորձագետ Ռովշան Աղաևը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել` պարզելու համար, թե վերջին տարիներին միջնակարգ կրթության համակարգի գործունեության ապահովման համար Ադրբեջանի կառավարության որոշած իրավական մեխանիզմների ձևավորման ուղղությամբ կատարված քայլերն ինչքանով են արդյունավետ եղել: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Փորձագետը պարզել է, որ Ադրբեջանի Հանրապետության 2128 դպրոցներում տարբեր մասնագետ մանկավարժների պահանջ կա: Կադրերի անբավարարության պատճառով 469 դպրոցներում օտար լեզու չի դասավանդվում, իսկ 1748 դպրոցներում 14 առարկա դասավանդող 4956 ուսուցիչ մանկավարժական կրթություն չունի: Ռ.Աղաևի կարծիքով, Ադրբեջանում դպրոցները մինչ այժմ կառավարվում են խորհրդային մեխանիզմներով, ինչի պատճառով, կրթության զարգացման աստիճանով Ադրբեջանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է գտնվում:
Փորձագետը պարզել է, որ միջին վիճակագրական շրջանավարտը դպրոցական ծրագրի 49-75 տոկոսն է յուրացնում: Ադրբեջանի ուսանողների ընդունելության գծով պետական հանձնաժողովի տվյալներով, 2009-2010 թթ. ուսումնական տարում ԲՈւՀ դիմած 62,5 հազար շրջանավարտներից 33,8 հազարը (54 տոկոս) անցողիկ միավորներից ցածր գնահատականներ են ստացել: Աշակերտների միայն 0,7 տոկոսն է բարձր գիտելիքներ ստանում:
«Նույնիսկ այն դեպքում, երբ ԲՈւՀ ընդունող հանձնաժողովը ստիպված անցողիկ միավորները միջազգային նորմերից խիստ ցածր է սահմանում, ուսանողների թվով զարգացած երկրներից Ադրբեջանը հետ է 4-5 անգամ, զարգացող երկրներից` 2-3 անգամ և գտնվում է Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ նույն շարքում»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան