Մալաթիայի քաղաքային խորհուրդը մերժել է Դինքի տունը վերանորոգելու առաջարկը
Երեկ Մալաթիայի քաղաքային խորհրդի նիստում «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) ընդդիմադիր կուսակցության անդամներ Ալի Դաղդելեն և Դողան Աղդաշը «Ագoս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի` Մալաթիայի տան հետ կապված առաջարկ են ներկայացրել:
Մասնավորապես, առաջարկվել է, որ ավերակի վերածված տունը, որտեղ ծնվել է Դինքը, քաղաքապետարանի կողմից պահպանության տակ առնվի ու վերանորոգվի: Սակայն, ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի, Մալաթիայի քաղաքային խորհրդի անդամներ հանդիսացող «Արդարություն և Զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցականների ձայների մեծամասնությամբ առաջարկը մերժվել է: