ՌԴ պետդումայի հայազգի պատգամավորը զրկվել է անձեռնմխելիությունից. նրա դեմ հարուցվել է քրեական գործ
ՌԴ Պետդուման պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Լիբերալ-դեմոկրտական կուսակցության հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 352 պատգամավոր, դեմ՝ 39, ձեռնպահ` 5։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Վճիռն ուժի մեջ է մտնել քվեարկությունից անմիջապես հետո և ուղարկվել ՌԴ գլխավոր դատախազություն։
Ժամանակակից Պետդումայի պատմության ընթացքում սա պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու 4-րդ դեպքն է, իսկ 5-րդ գումարման խորհրդարանում՝ առաջին:
Հիշեցնենք, որ հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ խարդախության մեղադրանքով քրեական գործ հարուցելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Պետդումայի մանդատային և էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Գուրովը:
Նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու համար Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովին դիմել էր ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Ա. Եղիազարյանը մեղադրվում է ՔՕ 448-րդ հոդվածի առաջին մասով` առանձնապես խոշոր չափի մեքենայություն կատարելու համար: ՔՕ այդ հոդվածը նախատեսում է ազատազրկում 10 տարի ժամկետով: Եղիազարյանին մեղադրում են «Մոսկվա» հյուրանոցի շինարարության ժամանակ 87.5 միլիոն ԱՄՆ դոլար խարդախության ճանապարհով յուրացնելու մեջ:
Ռուսաստանի հատուկ քննչական ծառայությունն արդեն քրեական գործ է հարուցել նրա դեմ: