Հայաստանի տարածքով իրանական ապրանքները կարտահանվեն Վրաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա
Հայաստանի տարածքով իրանական ապրանքները կարտահանվեն Վրաստան և ԱՊՀ երկրներ: Հայաստանի և Իրանի Քիշ կղզու միջև անցյալ ամիս երկկողմ տնտեսական համագործակցության շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ`լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի Քիշ կղզու Ազատ տնտեսական գոտու զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Մասրուրը:
«Մասնավոր բանկային համակարգի, համատեղ ապահովագրական և տրանսպորտային ընկերությունների ստեղծմամբ` իրանական ապրանքները Հայաստանի միջոցով կարտահանվեն Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից` ԱՊՀ մնացյալ երկրներ և Եվրոպա»,-նշել է Ռեզա Մասրուրը:
Քիշը Պարսից ծոցում գտնվող իրանական կղզի է, արտասահմանյան ներդրողներին գրավելու համար այստեղ ստեղծվել է ազատ տնտեսական գոտի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա