Ավելի քան 440 մարդ Հայիթիում խոլերայի զոհ է դարձել
Հայիթիում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 442 մարդու:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ավելացել են նաև խոլերայով վարակվածների թիվը: Վերջին օրերին հիվանդանոց է դիմել մոտ 2 հազար նոր վարակակիր: Վերջին տվյալների համաձայն, խոլերայով հիվանդների թիվը հասել է 6.7 հազար մարդու:
Չնայած որ վարակի օջախը գտնվում է մայրաքաղաք Պորտ օ Պրենսից դեպի հյուսիս, սակայն իշխանությունները մտահոգված են, որ համաճարակը կարող է հասնել քաղաքի վրանային ճամբար, որտեղ այս տարվա հունվարին տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո ապրում են 1.3. մլն հայիթցիներ: Նշենք, որ շաբաթ օրը տեղեկացվում էր 330 զոհերի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում