«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ներդնում է ԱՊՊԱ պոլիսների թողարկման օն-լայն համակարգը
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը ներդրել է էլեկտրոնային Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պոլիսների թողարկման օն-լայն համակարգը:
Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, օն-լայն համակարգի ներդրումը զգալիորեն կընդլայնի ընկերության հնարավորություններ, կնպաստի տեխնոլոգիապես նոր մակարդակով հաճախորդները սպասարկմանը, ինչպես նաև կօգնի մարզերում աշխատող ապահովագրական գործակալներին ապահովագրական պոլիսները թողարկել հիմնական բազայից և միանգամից հաստատել պայմանագրի կնքումը:
Համակարգի ներդրումը նախատեսված է ներմուծել փուլային եղանակով, աշխատանքները կսկսվեն ընկերության Երևանի մանսաճյուղերից և գործակալներից, հետագայում հասնելով նաև հեռավոր մարզեր ու շրջաններ:
Նշենք, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի տվայլների համաձայն, նախորդ շաբաթ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործարքների թիվն անցել է 1000-ից: Ինչպես նշում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի տնօրեն Լևոն Ալթունյանը, իրենց ուրախացնում է այն փաստը, որ բոլոր հաճախորդները գիտակցում են ԱՊՊԱ-ի կարևորությունը:
«Մեր ռազմավարությունը նախատեսված է երկարաժամկետ հեռանկարների համար, որը ենթադրում է 2 կարևոր սկզբունք՝ ճշգրիտ գնահատել, հատուցել ամբողջությամբ և ժամանակին »,- նշում է Լևոն Ալթունյանը: