«Մենք ընդդիմությանն էլ ենք դեմ». Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
«Նախատեսվում է, որ գործող մյուս երկու կոմունիստական կուսակցությունները` Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը և Նորացված կոմունիստական կուսակցության միավորվեն մեր կուսակցության հետ: Միավորման հարցը քննարկվելու է նոյեմբերի 29-ին կայանալիք Հայաստանի կոմունիստական կուսակցության 38-րդ համագումարի ժամանակ»,- ասաց նա:
Ռ. Թովմասյանը նշեց, որ իր կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Իշխանությունը ժողովրդին» կարգախոսով:
Բանախոսը ընդգծեց, որ իրենց կուսակցությունը միշտ էլ հանդես է եկել արմատական ընդդիմության դիրքերից:
«Մենք նպատակ չունենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարել որևէ կուսակցության: Մենք այսօրվա ընդդիմությանն էլ ենք դեմ, մենք նպատակ չունենք սատարել ՀԱԿ-ին, քանի որ նրանց և մեր նպատակները շատ տարբեր են» ,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան