11 ամյա տղան` Microsoft-ի աշխատակից
Եգիպտացին փոքրիկ Մահմուդ Վաելը կարողանում է մի քանի վայրկյանի ընթացքում մտքում կատարել մաթեմատիկական բարդ հաշվարկներ:
Microsoft ընկերության մասնագետները գնահատել են 11-ամյա տղայի բացառիկ կարողությունները և ընդունել աշխատանքի` տեխնիկական մասնագետի պաշտոնում:
«Իմ անսովոր կարողությունները նկատեցին 3 տարեկանում, երբ մի օր ես քրոջս համար շատ արագ լուծեցի մի բարդ խնդիր»,- պատմում է Մահմուդ Վաելը:
Վաելի կարծիքով, ինքն աշխարհի ամենախելացի տղան է:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, տղայի ինտելեկտի գործակիցը շատ բարձր է, այն հավասար է 155 միավորի: Նա ազատ խոսում է արաբերեն և անգլերեն, սովորում է ֆրանսերեն, բայց ամենից շատ հետաքրքրվում է «համակարգչային լեզուներով»: