Վրաստանի կառավարությունը Բոլլիվուդին առաջարկել է ֆիլմ նկարահանել Վրաստանում
Վրաստանի իշխանությունները Բոլլիվուդին ուղղված անակնկալ առաջարկությամբ են հանդես եկել. նրանք առաջարկել են հնդկական կինո նկարահանել Վրաստանում: «Հնդկաստան կատարած այցելության ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալյայի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայտնի հնդիկ դերասան Ամիր Խանի հետ և առաջարկել նրան ֆիլմ նկարահանել Վրաստանում», -«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Նիկոլոզ Մչեդլիշվիլին և բացատրել. «Երբ Բոլիվուդը որոշում է կայացնում ֆիլմը նկարահանել այս կամ այն երկրում, ապա դրա ավատին աճում է երկիր զբոսաշրջիկների այցելությունը»:
Նրա խոսքով, հնդկական կողմը հետաքրքրվել է այդ առաջարկով ու վրացական նախաձեռնությանը վերաբերվել դրականորեն:
Վրաստանում հույս ունեն, որ Բոլլիվուդի հաշվին կկարողանան աշխատանքով ապահովել քաղաքացիներին, այդ թվում նաև դերասաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները