Մերձկասպյան երկրները ևս մեկ անգամ չհամաձայնվեցին
Մերձկասպյան երկրների մոտ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի տեքստը կրկին չի հաստատվել, քանի որ կան որոշ տարաձայնություններ և շատ հարցեր որոնք լիովին քննարկման կարիք ունեն:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Ադրբեջանում կայացած մերձկասպյան երկրների աշխատանքային խմբի նիստին մասնակցել են Իրանի Իսլամական հանրապետության, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի փոխարտգործնախարարները:
Աղբյուրի փոխանցմամբ, նիստի ավարտին ասուլիս չի կայացել, փոխարենը հայտարարությունով հանդես է եկել Ադրբեջանի փոխարտգործանախարար Խալիֆ Խալաֆովը:
Վերջինս հայտարարել է, որ նիստի մասնակիցները առաջընթաց են գրանցել շատ հարցերի վերաբերյալ անհամաձայնությունների կապակցությամբ: Սակայն, ըստ դիվանագետի, կան մի շարք հարցեր, որոնց լուծման համար քննարկումներ ծավալելու անհրաժեշտություն ունեն: