Ինտերնետը «անդեմության ֆենոմենի» պատճառ
Geomium հետազոտական կենտրոնի հաշվետվության համաձայն, ինտերնետից օգտվող ամեն 10-րդ մարդը (մոտ 9%-ը) երբևէ չի հանդիպել իր օն-լայն ընկերներից անգամ մի մասի հետ:
Փորձագետներն այս ամենն անվանում են անդեմության ֆենոմեն և նշում են, որ զարմանալ պետք չէ, քանի որ ժամանակակից ինտերնետը իրար հետ շփվելու հնարավորություն է տալիս անգամ անծանոթ մարդկանց:
Ի դեպ, ինտերնետը դարձել է նաև աշխատանքային գործիք Մոսկվայի նորանշանակ քաղաքապետի համար: Այս կերպ նա կրճատել է ենթակաների հետ անմիջական հանդիպումների և շփումների անհրաժեշտությունը:
Ինտերնետից օգտվող 18-24 տարեկանների 1/3-ն ասել է, որ չի կարող պատկերացնել աշխարհն առանց սոցիալական կայքերի, իսկ «համաշխարհային սարդոստայնի բնակիչների» 40%-ը հայտարարել է, որ նմանօրինակ ռեսուրսներն օգնել են նրանց պլանավորել անձնական կյանքը:
Ավագ սերունդը, սակայն, այդքան էլ ակտիվ ներգրավված չէ համացանցում:
Ընկերների և բարեկամների հետ շփվելու համար 60 տարեկանից բարձր մարդկանց միայն 1%-է օգտվում ինտերնետից, նշվում է Geomium հետազոտական կենտրոնի հաշվետվության մեջ: