iPhone4 չկա ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում
«Օրանժ»-ի iPhone-երը սպառվել են, վաճառքի ծավալները գերազանցել են նախատեսված ցուցանիշը: Այսօրվա ասուլիսում հայտարարեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ներմուծումից հետո վաճառվել է մոտ 400 iPhone: Դրա 1/3-ը iPhone3-ն են, իսկ 2/3-ը iPhone4-ը:
«iPhone4-ի առումով ավելի շատ վաճառք ենք ունեցել, քան սպասում էինք»,-արաձանագրեց ընկերության գլխավոր տնօրենը, ապա ավելացրեց, որ այժմ սպասում են նոր խմբաքանակի:
«Եվրոպական բազմաթիվ երկրներում օպերատորների պահեստներից վերջացել է iPhone4-ը: Հիմա բոլորը մեծ անհամբերությամբ սպասում են հաջորդ խմբաքանակին»,-ասաց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը