Իրանի իշխանություններն ազատ արձակեցին «Օրիֆլեյմ» ընկերության ղեկավարին
Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել «Օրիֆլեյմ» կոսմետիկական ընկերության ղեկավարին, որին այս տարվա օգոստոս ամսին ձերբակալել էին անվտանգության նկրտումներից ելնելով:
Այս մասին հայտնում է «Վեստի» հեռուստաընկերությունը:
Ինչպես փոխանցել են Շվեդիայի արտգործնախարարությունից, ազգությամբ շվեդ տնօրենն արդեն լքել է Իրանի տարածքը:
Հիշեցնենք, Իսլամական հանրապետության իշխանությունները պնդում էին, թե կոսմետիկական ընկերությունը վտանգ է ներկայացնում իրենց երկրի ազգային անվտանգությանը: Օգոստոսին Թեհրանում փակվել էր ընկերության կենտրոնական գրասենյակը: