Ս. Ֆրեյզեր. «Ռուսաստանը կարող է առաջնային դեր խաղալ ԼՂ կարգավորման հարցում»
«Ժամանակ»-ը ներկայացրել է հարցազրույց Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ: Անդրադառնալով Աստրախանում նախագահների եռակողմ հանդիպմանը` Ս. Ֆրեյզերը նշել է. «Ես դրական եմ գնահատում ստորագրված եռակողմ հռչակագրի փաստը: Աստրախանի հռչակագիրն արձանագրում է, որ հակամարտությունը պետք է ոչ միայն կարգավորվի խաղաղ ճանապարհով, այլ նաև ռազմագերիների ու զոհերի փոխանակման կարևոր դրույթ է պարունակում: Ես հավատում եմ, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Ռուսաստանն ունի խորը կապեր և ազդեցություն Հայաստանում և Ադրբեջանում:
Ռուսաստանի համար դա կարևոր է, որովհետև ռուս-վրացական պատերազմից հետո ՌԴ-ն իր վստահությունը կորցրել է, Սարկոզի-Մեդվեդև համաձայնագրի դրույթներն ամբողջությամբ չկատարվեցին: Ուստի Ռուսաստանը, որը կորցրել է վստահությունը Վրաստանի հարցում, կարող է վերականգնել այդ վստահությունը ղարաբաղյան խնդրում: Սա ևս լրացուցիչ պատճառ է, թե ինչու Ռուսաստանը պետք է կարևորի իր դերակատարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում