Մինաս Ավետիսյանի որմնանկարները շուտով կհայտնվեն ՀՀ կառավարության N 1 շենքում
Հանրահայտ նկարիչ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերականգնման ու ՀՀ կառավարության N 1 շենք տեղափոխման աշխատանքները գտնվում են վերջնական փուլում:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նկարչի տուն-թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը: «Աշխատանքները վերջանական փուլում են: Դրանք 10-ը օրից կավարտվեն, որից հետո մի քանի օր որմնանկարները պետք է չորանան, այնուհետև կտեղափոխվեն կառավարության շենք»,- ասաց նա:
Նշենք, որ վերականգնման աշխատանքները ղեկավարում է իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոբինին: Վերականգնման աշխատանքներն ընթացել են երեք փուլով:
Հիշեցնենք, որ կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշում էր ընդունել, համաձայն որի` «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում` «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու, ՀՀ կառավարության N 1 շենք տեղափոխելու և վերականգնելու ծախսն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 20000.0 հազար դրամ։
Մինաս Ավեսիսյանն ունի 12 որմնանկար, որոնցից 2-ը ոչնչացել են Գյումրիի երկրաշարժի հետևանքով, մեկը 20 տարի առաջ տեղափոխվել է Գյումրիի Աճեմյանի անվան թատրոն, «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը Գյումրու նախկին Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից նախորդ տարի վերանորոգել ու տեղափոխել են Ջաջուռ` նկարչի տուն-թանգարան: Մնացած բոլոր որմնակարները նույնպես վերականգնման կարիք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան