Թբիլիսիում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը
Թբիլիսիում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
Կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը լրագրողներին ասել է, որ կինոփառատոնը կարող է երկու երկրների միջև երկխոսություն ծավալելու սկիզբ հանդիսանալ: «Շատերն են խոսում երկկողմանի հարաբերությունների վերականգնման մասին: Մեր փառատոնը վկայում է, որ մենք ցանկանում ենք շփվել վրացի կինոմատոգրաֆիստների հետ, ցանկանում ենք շատ բան իմանալ Վրաստանի մասին, և ուզում ենք վրացական կողմից էլ փոխադարձ քայլ կատարվի` Մոսկվայում նույնպես կայանա վրացական կինոյի փառատոն»,- ասել է Է. Ռյազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին