Զիդանն ու Մատերացցին հաշտվել են Միլանի հյուրանոցներից մեկում
Ֆրանսիացի Զինեդին Զիդանի ու իտալացի Մարկո Մատերացցիի միջև բախումն արդեն անցյալում է: Այդ նշանավոր իրադարձությունը, իհարկե, տեղի ունեցավ ոչ առանց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասնակցության: Պորտուգալացի մասնագետն «Ինտերում» հիանալի հարաբերություններ էր հաստատել Մատերացցիի հետ, իսկ «Ռեալում» սերտ համագործակցում է Զինեդին Զիդանի հետ:
Հաշտությունը կայացել է Միլանի հյուրանոցներից մեկում, որտեղ Մատերացցին ժամանել էր` իր նախկին մարզչին ողջունելու համար: Այնտեղ նա հանդիպել է Զիդանի հետ, և աշխարհի 2006 թ. առաջնության եզրափակչի մասնակիցները, որքան էլ տարօրինակ է, բարևել են միմյանց ու սկսել զրուցել: Իսպանական «Marca»-ն տեղեկացնում է նաև, որ զրույցն ավարտվել է բարեկամական գրկախառնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան