Լևոն Արոնյանը պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին
Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն սպիտակներով առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Սերգեյ Կարյակինը պարտության մատնեց Բորիս Գելֆանդին, Վան Հաոն` Ալեքսեյ Շիրովին, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը` Պավել Էլյանովին: Շահրիյար Մամեդյարով-Հիկարու Նակամուրա պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք:
Այսպիսով` առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը 1-ական միավորով գլխավորում են Արոնյանը, Կարյակինը, Վան Հաոն և Գրիշչուկը: Մամեդյարովն ու Նակամուրան իրենց ակտիվում կեսական միավոր ունեն:
Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ 1:0
1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. Nf3 d5 5. cxd5 exd5 6. Bg5 h6 7. Bh4 c5 8. dxc5 Nbd7 9. Rc1 Qa5 10. a3 Bxc3+ 11. Rxc3 Ne4 12. b4 Nxc3 13. Qa1 Qa4 14. Qxc3 O-O 15. e3 a5 16. b5 Nxc5 17. Qxc5 Bf5 18. Qd4 Qxa3 19. Be2 Qb4+ 20. Qxb4 axb4 21. Nd4 Ra1+ 22. Bd1 Bh7 23. Nb3 Rb1 24. Nd2 Rb2 25. Bg3 Rc8 26. Be5 Ra2 27. Nb3 Bc2 28. Bxc2 Rcxc2 29. O-O f6 30. Bd4 Ra3 31. Na1 Rd2 32. h3 Rad3 33. Kh2 Ra3 34. b6 h5 35. Rb1 Rxf2 36. Nb3 Raa2 37. Rg1 Kh7 38. Nc5 Rfd2 39. Nxb7 b3 40. Nc5 b2 41. Rb1 1:0:
2-րդ տուր. 06.11.2010
Շահրիյար Մամեդյարով-Սերգեյ Կարյակին
Բորիս Գելֆանդ-Ալեքսեյ Շիրով
Վան Հաո-Լևոն Արոնյան
Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ
Հիկարու Նակամուրա-Պավել Էլյանով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան