Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը դատապարտել է Բաքվի վճռաբեկ դատարանի որոշումը
Մամուլի ազատության պաշտպանության` Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը դատապարտել է արդեն դատապարտված Էյնուլա Ֆաթուլաևի ձերբակալության մասին Բաքվի վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Նկատենք, որ այդ որոշումն ընդունվել է որպես Ֆաթուլաևի հայցի պատասխան, որով վերջինս վիճարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումն, իրեն 30 ամսով դատապարտման վերաբերյալ:
«Ադրբեջանի իշխանությունները կրկին ապացուցեցին, որ ցանկություն չունեն ազատ արձակել Ֆաթուլաևին, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը Ֆաթուլաևին անհապաղ ազատ արձակելու և 27 822 եվրո փոխհատուցում վճարելու մասին: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման պահանջները` անհապաղ ազատ արձակել Ֆաթուլաևին և ապահովել նրա արժանապատվության պահպանումը»,- մասնավորապես ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան