«Մեղադրում եմ». Սոչիում անցկացված կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ
Նոյեմբորի 2-ից 6-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվել է վավերագրական ֆիլմերի ու հեղինակային ծրագրերի «Կունակի» 4-րդ հեռուստատեսային կինոփառատոնը:
«Երկրամաս» թերթի փոխանցմամբ, նշյալ փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել է Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մեղադրում եմ» ֆիլմը, որը պատրաստվել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի կողմից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թողարկած նույնանուն ֆիլմի կադրերի մասնակի օգտագործմամբ:
Ֆիլմում օգտագործվել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի բնակիչների, թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայերի վկայությունների հիման վրա արխիվային ֆոտո և տեսանյութեր, թուրքական պետության ոճրագործությունը դատապարտող ՌԴ պաշտոնական դիրքորոշումն հաստատող արխիվային նյութեր: Թերթի տեղեկացմամբ, «Մեղադրում եմ» ֆիլմը ցուցադրվել է փառատոնի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում և անջնջելի տպավորություն է թողել հանդիսատեսների վրա:
Ցուցադրումից հետո կազմակերպված քննարկման ժամանակ մասնակիցները եկել են ընդհանուր եզրահանգման, որ նմանատիպ պատմական իրողությունների մասին անհրաժեշտ է բարձրաձայնել ու ճիշտը տարածել ապագայում նմանատիպ ոճրագործություններից խուսափելու համար:
Փառատոնի շրջանակներում կայացել է նաև հայ համայնքի ակնառու ներկայացուցիչ, ՌԴ և Հայաստանի լրագրողների միության անդամ, Լազարևսկի կենտրոնի վարչակազմի մշակութային բաժնի ղեկավարի` Գրիգոր Մազլումյանի պոեզիայի երեկոն: Հանդիսատեսների դատին են ներկայացվել բանաստեղծի վերջին ստեղծագործությունները գրողի կորուսյալ հայրենիքի` Համշենի մասին (խմբ. այժմ Թուրքիայի տարածք), որտեղ ծնվել ու իր մանկությունն է անցկացրել բանաստեղծը:
Փառատոնի շրջանակներում հանդիպում է կայացել հայտնի սոչիաբնակ քանդակագործ Մարատ Մինասյանի հետ, ով ներկայացրել է իր վերջին ստեղծագործությունը` գեներալ Անդրանիկ Օզանյանի արձանը:
Հիշեցնենք, Կուբանի հայ համայնքի նախաձեռնությամբ այն շուտով կանգնեցվելու Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանում:
Ընդհանուր առմամբ, կինոփառատոնին իրենց մասնակցությունն են բերել ՌԴ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ. Պետդումայի պատգամավոր Յուրի Շուվալովը, Բորիս Ռեզնիկը, Ֆրանց Կլինցևիչը, Միխայիլ Զալիխանովը, սենատոր Նիկոլայ Կոնդրատենկոն, ՌԴ նախագահի մարդու իրավունքերի հարցերով լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Ֆեդոտովն ու այլոք:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին