Կ. Ջանիբեկյանը դուրս է եկել «Ա1+»-ի հիմնադրամից
«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ դերասան Կարեն Ջանիբեկյանը դուրս է եկել «Ա1+»-ի օգտին դրամահավաք կազմակերպող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից` իր այդտեղ հայտնվելը որակելով թյուրիմացության արդյունք: Նա «ՀԺ»-ի թղթակցին ասել է, որ իր աշխատանքը միայն բեմում է:
Ըստ թերթի մեկ այլ լուրի`քննարկվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը: Ըստ Մանուկյանի` իրեն նման առաջարկ չի արվել, բայց պատրաստ է երկրին օգուտ տալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում