Ռուսաստանը պատրաստ է տեր կանգնել Վրաստանում ձերբակալված իր քաղաքացիներին
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, թե Ռուսաստանը չի թողնի Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող իր քաղաքացիներին փորձության մեջ:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Հիշեցնենք, երեկ Վրաստանը պաշտոնապես հաստատեց լրտեսության մեջ մեղադրվող 13 անձանց ձերբակալության փաստը: Տեղեկատվության համաձայն, ձերբակալվածների մեջ են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ՝ Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շիկոյանը:
«Սա շատ լուրջ իրավիճակ է: Նրանք ովքեր հերթական անգամ այս պրովակացիան ձեռնարկել են, պետք է հստակ հիշեն ու գիտակցեն, որ Ռուսաստանը իր քաղաքացիներին փորձության մեջ չի թողնի», - ասել է Կոսաչյովը, ընդգծելով, թե ձերբակալված անձիք ոչ մի առնչություն չունեն հատուկ ծառայությունների հետ, ընդդեմ Վրաստանի ոչ մի գործունեություն չեն ծավալել, սակայն հերթական անգամ հայտարարվելու են վրաց ժողովրդի թշնամիներ: