Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կկայանա խորհրդանական ընտրությունների քվերակությունը. ընդդիմությունը շարունակում է բողոքել
Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Իսկ այսօր, Ադրբեջանում, ըստ ադրբեջանական օրենսդրության, «լռության օր» է: Չնայած այն հանգամանքին, որ քվեարկություն դեռևս չի կայացել, սակայն ադրբեջանական ընդդիմությունն ու մի շարք շահագրգիռ կազմակերպություններ ժամանակ առ ժամանակ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում մասնավորապես նշվում է, որ նախընտրական ողջ քարոզարշավն ուղեկցվել է մարդու իրավունքների և ժողովրդավարության կոպտագույն խախտումներով, իսկ ընդդիմությանն այդպես էլ լիարժեք չափով հնարավորություն չի ընձեռնվել առաջադրել իրենց թեկնածուներին, հավաքներ անցկացնել, հանդես գալ եթերով: