ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում է
Նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու «Ակադեմիական ազատության և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» խորագրով համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում (մինչև նոյեմբերի 10-ը) նախատեսվում է նաև նախարարի ելույթը:
Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում Ա. Աշոտյանը կհանդիպի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի հետ, ինչպես նաև կայցելի ԵԽ-ում Մշտական ներկայացուցչություն: Նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում կունենա ԵԽ քարտուղարության կրթության հարցերով պատասխանատուների, ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Գվոզդեն Ֆլեգոյի հետ: Նախարարը կայցելի նաև Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոց, ուր հանդիպում կունենա Ճարտարապետական խորհրդատվության, քաղաքաշինության և բնապահպանության գլխավոր տնօրինության` ի դեմս Ժան Մարկ Բիրի և Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բաշի հետ:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան