Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ
Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի հետ և իր միավորների քանակը հասցրեց 3-ի: Մամեդյարովն իր ակտիվում 2,5 միավոր ունի:
Վան Հաո-Պավել Էլյանով պարտիայում նույնպես ոչ-ոքի արդյունք է գրանցվել: Իսկ դա նշանակում է, որ, չնայած կես միավորի կորստին, Լևոն Արոնյանը ներկա պահին շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մնացած պարտիաների ելքին և 4-րդ տուրից հետո ստեղծված մրցաշարային վիճակին կանդրադառնանք մեր վաղվա լրահոսում: Այժմ նշենք միայն, որ նոյեմբերի 10-ին կայանալիք 5-րդ տուրի շրջանակներում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են