Արտակարգ պատահար ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել: «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկրի արևմտյան շրջաններում տեղակայված զորամասերից մեկում զինծառայողը, առայժմ չպարզված հանգամանքներում, հրազենային զենքով կրակել է իր ոտքին:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հայտնել է, որ միջադեպը գրանցվել է նոյեմբերի 6-ին: Նա հայտնել է, թե Խամչազի շրջանային զինկոմիսարիատից ժամկետային զինծառայության զորակոչված 20-ամյա Գեշեմ Յարահմեդովը պահակազորային ծառայություն իրականացնելու ժամանակ «անզգուշությամբ» կրակել է իր ոտքին և վիրավորվել: