Քաղաքական 14:21 08/11/2010

Իսկ ինչո՞վ է Մուբարիզը զիջում Հեյդարին

«Մենք ցանկացած պահի կարող ենք ռազմական ճանապարհով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»,- նոյեմբերի 7-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այս ռազմատենչության հերթական նոպան մի փոքր նրբություն է պարունակում: Ձևակերպումից բխում է, որ իր ենթադրած ամբողջականությունը վերականգնելու համար Ալիև-կրտսերը ռազմականից բացի այլ ճանապարհ չի տեսնում: Բայց, բոլոր դեպքերում, հուշենք, որ քաղաքակիրթ աշխարհը վաղուց գտել է այդ ճանապարհը` ուղիղ բանակցություններ; Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հստակեցնելու մեխանիզմներն առավել քան պարզ են` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու պաշտոնական Ստեփանակերտի հետ զբաղվել սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներով: Իսկ եթե Բաքվում բազմած խանական ռեժիմը դա անհնար է համարում, կարող է փորձել իր պատկերացրած տարբերակը: Վստահ ենք ` արդյունքը նույնն է լինելու:

Ընդհանրապես, Իլհամ Ալիևի վերջին շրջանի հոխորտանքները, դրանց տեղն ու ժամանակը մի փոքր մտորելու նյութ են տրամադրում, և կարծում ենք, արժե դրանց անդրադառնալ:
Սեփական բանակի մարտունակության մասին (ադրբեջանական զինված ուժերում զանգվածային բռնաբարությունների ու ինքնախեղման դեպքերի մասին Ալիևին, ըստ ամենայնի, չեն զեկուցում) Իլհամ Հեյդարիչը վերջին անգամ հիշել է դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովի ու Ֆարիդ Ահմեդովի թաղման ժամանակ:

Հակիրճ հիշեցնենք: Մուբարիզ Իբրահիմովը մի խումբ դիվերսանտների հետ հուլիսի լույս 18-ի գիշերը ներթափանցել է արցախցի դիրքապահների թիկունք, գնդակահարել քնած զինծառայողներին, սակայն նահանջի ճանապարհին հանդիպելով հերթապահություն տանող հայ զինվորի, մարտի է բռնվել ու կնքել մահկանացուն: Ուշադրություն դարձրեք` Մուբարիզն ու ընկերները հարձակվել են գիշերը, որպես թիրախ ընտրել քնած մարդկանց:
Երկրորդ դեպքն առավել ուշագրավ է: Սեպտեմբերի 4-ի առավոտյան Ֆարիդ Ահմեդովը` երկու այլ դիվերսանտների հետ փորձում է կրկնել Մուբարիզ Իբրահիմովի «հերոսությունը»: Սակայն, արցախցի դիրքապահներին մոտենալուն պես, չեզոքացվում է, իսկ երկու ընկերները խուճապահար նահանջի ժամանակ պայթում են իրենց իսկ տեղադրած ականների վրա:

Ռազմական գործի ցանկացած մասնագետ կարող է պարզաբանել, թե դիվերսիան ինչպես է կատարվում և դիվերսանտներն ինչ ֆունկցիաներ են կատարում: Բայց մեր գործն այլ է` հետևություն անել, որ ա/ ադրբեջանցի զինվորականները հարաբերական առավելություն ստանում են միայն այն դեպքում, երբ պոտենցիալ հակառակորդը քնած է (Ռամիլ Սաֆարովը այս գործի քաջ գիտակ է և անգամ ոգևորել է Մուբարիզ Իբրահիմովին), ինչն անշուշտ ոչ միայն հակամարդկային ու անբարոյական է, այլև բանակի մարտունակության կեղծ ինդիկատոր բ/ ադրբեջանցի զինվորականները, անգամ ամենապատրաստվածները (դիվերսանտները համարվում են ռազմագիտական ու ֆիզիկական պատրաստականություն ստացած լավագույն զինվորները) հայ շարքային դիրքապահների հետ ուղիղ առճակատման դեպքում 100 տոկոսանոց բացասական արդյունք են գրանցում, ինչը վկայում է, որ Իլհամ Ալիևի երազած հզոր բանակն առայժմ միայն երազանք է, գ/ ադրբեջանական կառավարությունը սեփական դիվերսնատներին փառաբանում է որոշակի ընտրանքով (հակառակ դեպքում` պարգևների ու ճոխ թաղման կարժանանային նաև Ֆարիդ Ահմեդովի հետ մահացած երկու մյուս զինծառայողները), ինչը վկայում է, որ շարքային ադրբեջանցիները կառավարող ռեժիմի համար ընդամենը կենդանի վահան ու քարոզչական գործիք են:

Բոլոր դեպքերում, եզրակացությունը մեկն է. Իլհամ Ալիևը, կեղծ-հերոսներին փառաբանելով, հորդորում է ընդօրինակել Ռամիլ Սաֆարովներին և Մուբարիզ Իբրահիմովներին: Կնշանակի` առաջիկայում անհրաժեշտ է հատկապես քնի ժամերին ավելի աչալուրջ լինել:

Հաջորդ ուշագրավ հանգամանքը հերթական հոխորտանքի ժամանակն է: Ակնհայտ է, որ փտած դիակների մասնակցությամբ տեսարանն Իլհամ Ալիևը կազմակերպել է որոշակի քաղաքական հաշվարկով: Եթե հաշվի առնենք, որ «հերոսների» թաղումը (որը, հավանաբար, ժամերով ցուցադրվել է ուղիղ եթերում) «համընկել» է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը ու տեսարան է ապահովել բազմամիլիոն քվերակողների համար, կարծում ենք, դժվար չէ գլխի ընկնել` ինչ հաշվարկների մասին է խոսքը:
Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են, որ անիմաստ զոհ դարձած դիվերսնատներն Իլհամ Ալիևի համար ոչ միայն քարոզչական գործիք են, այլև` քաղաքական հենարան: Ուստի, կարծում ենք, արժեր նրանց թաղել ոչ թե Շահիդների պուրակում, այլ Հեյդար Ալիևի կողքին: Վերջինից նա իշխանությունն ընդամենը ստացել է, բայց պահել կարողանում է բացառապես ռամիլների, մուբարիզների ու ֆուրադների շնորհիվ: Հետևաբար` ինչո՞ւ նրանց հերոսացման ավելի բարձր աստիճան չտա՞լ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}