Աբդուլլահ Գյուլն առանց անուններ տալու քննադատել է որոշ ԵՄ առաջնորդների
Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հյուրընկալվել է BBC հեռուստաալիքով հեռարձակվող «Թեժ զրույց» ծրագրում: Առանցքային հարցերը վերաբերել են Թուրքայի եվրաանդամակցությանը և իրանական խնդրին: Ըստ թուրքական «CnnTurk» լրատվամիջոցի` Գյուլը նշել է, որ Անկարան դեմ է տարածաշրջանում որևէ պետության` միջուկային զենք ունենալուն: Գյուլը նաև նշել է, որ Անկարան չի խրախուսում Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Ըստ նրա` Իրանի հարցում Թուրքիայի հանդեպ անարդար են վարվում:
Թուրքիա-Եվրամիություն թեմային անդրադառնալով` Գյուլը առանց անուններ տալու քննադատել է որոշ ԵՄ առաջնորդների:
«Լիարժեք անդամակցության համար Թուրքիան կանի այն ամենը, ինչ ստանձնել է: Դեռ չգիտեմ մինչև 2025 թվականը Թուրքիան կդառնա լիիրավ անդամ: Ով իմանա, գուցե հենց թուրք ժողովուրդը չկամենա լիիրավ անդամ դառնալ: Բայց ամեն դեպքում այս պահին ակնհայտ է, որ որոշ ԵՄ առաջնորդներ անարդարացիորեն Թուրքիայի դեմ խոչընդոտներ են ստեղծում», ասել է Գյուլը: