Թուրքիայի նախագահն Օքսվորդի համալսարանում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Չեթեմ Հաուս»-ի պարգևը ստանալու համար Լոնդոն մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դասախոսությամբ է հանդես եկել Օքսվորդի համալսարանի իսլամագիտության կենտրոնում: Դասախոսության թեման եղել է «Իսլամական աշխարհը, ժողովրդավարությունը և զարգացումը»: Այս մասին տեղեկացնող թուրքական «Sabah» պարբերականը հայտնում է նաև, որ Գյուլն այնուհետև պատասխանել է ներկա գտնված գիտնականների և ուսանողների հարցերին: Այն հարցին, թե երբ է բացվելու հայ-թուրքական ցամաքային սահմանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երբ են կարգավորվելու, նախագահ Գյուլը պատասխանել է, որ այդ ուղղությամբ Անկարան բավականին ջանքեր է թափել:
«Տարածաշրջանային սառեցված խնդիրները հարկ է չթողնել, որ խրոնիկական դառնան: Այլապես միանգամից կպայթեն»,- ասել է Գյուլը` որպես օրինակ մատնանշելով Վրաստանի հետ կատարվածը: Հերթական անգամ ընդգծելով, որ կովկասյան տարածաշրջանի այսօրվա իրադրությունը ոչ մեկի շահերից չի բխում` Թուրքիայի նախագահը նշել է, որ առկա հարցերը երկխոսության ճանապարհով լուծելու կարիք կա: Գյուլն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի անկախացման հենց առաջին օրը Թուրքան ճանաչեց այն, բայց այնուամենայնիվ երկու երկրների միջև որոշ խնդիրներ ծագեցին: Նա շեշտել է, որ Անկարան չի կարող հաշվի չառնել Ղարաբաղի «օկուպացում»-ը:
«Հարկավոր է աշխատել Կոկասի խաղաղության համար: Մենք հենց դա էլ անում ենք»,- ասել է Թուրքիայի նախագահը` նշելով, որ այդ աշխատանքերը երբեմն հուսադրող են լինում, երբեմն էլ անձայն դիվանագիտութուն է բանեցվում:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ