Սամբոյի պատվիրակությունն այսօր Երևան կվերադառնա երկու ոսկե մեդալով
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված սամբոյի աշխարհի առաջնության մարտական սամբոյի մրցումներում 68 կգ քաշային, Եվրոպայի 2010 թ. առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը գերազանց է հանդես եկել` պարտության մատնելով բոլոր մրցակիցներին և հռչակվելով աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել Աշոտ Դանիելյանը: Այսպիսով` Հայաստանի սամբոյի պատվիրակությունը 2010 թ. աշխարհի առաջնությունից այսօր Երևան կվերադառնա երկու ոսկե մեդալով:
Այս մասին հայտնում են մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են