Ստուգում են Վազգեն Խաչիկյանին
«168 ժամը» գրում է, որ լուրեր են շրջում այն մասին, թե Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որի արդյունքում ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Թերթի թղթակցի հետ զրույցում ՎՊ-ից հաստատել են ստուգումների մասին լուրերը, սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել: Թերթի տեղեկություններով` խախտումներն ու չարաշահումները բազմաթիվ են:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում