Ա. Կարապետյան. «Մեր մեծահոգությունն աշխարհը սխալ է ընկալում»
«Մենք շատ մեծահոգի ենք, մեր մեծահոգությունը համեմատելի չէ ադրբեջանցիների մեծահոգության հետ: Խնդիրն այն է, որ մեր մեծահոգությունը և´ Ադրբեջանը, և´աշխարհն այլ կերպ են հասկանում: Դա ընկալվում է որպես թուլություն»,-«Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Աստրախանում նախագահների ձեռք բերած ռազմագերիների փոխանակման համաձայնության ձեռքբերմանն ու դրա իրականացմանը, ասել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո):
«Չեմ ասում` դառնանք ադրբեջանցիների պես անմարդկային, բայց պետք է մեր արժեքը նախ ինքներս գիտակցենք: Սիրում ենք աշխարհով մեկ լացել ու գոռալ` մեզ սպանում են, ջարդում են… բայց չէ՞ որ մենք այդ կռվում հաղթել ենք, և հաղթողի դիրքից հանդես գալու իրավունքը մերն է, ու եթե այդ ամենից հետո շարունակում են մեզ հետ այդ կերպ վարվել, ուրեմն համարժեք պատասխան պիտի ստանան»,-նշել է Ա. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում