Առողջապահության ոլորտի մասնագետներն Արցախում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության ազգային ինստիտուտի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը ողջունել է առողջապահության ազգային ինստիտուտի կողմից Արցախում տարածքային եւ տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ստեղծելու առաջարկը՝ ընդգծելով, որ դրանք մեծապես կնպաստեն մեր հանրապետությունում առողջապահության համակարգի զարգացմանը, այս ոլորտում կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան