Էրդողան. «Թուրքիան հոգնել է Եվրոպայի դարպասների մոտ սպասելուց»
«Reuters»-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ Եվրամիությունում Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված զեկույցին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն հետաձգում է այդ կառույցին Թուրքիայի անդամակցությունը` անընդհատ փոփոխելով անդամակցության խաղի կանոնները. «Մենք արդեն 50 տարի է սպասում ենք Եվրոպայի դարպասների մոտ:
Մենք դեռ սպասում ենք ու սպասում և դեռ բանակցությունների գործընթացի մեջ ենք»,-ասել է նա և հավելել, որ Անկարան Կիպրոսի համար կբացի իր օդանավակայաններն ու նավահանգիստները այն ժամանակ, երբ Եվրամիությունը կհանի Հյուսիսային Կիպրոսի հանդեպ սահմանված տնտեսական արգելքը: