Իրանը շուտով կփորձարկի տեղական արտադրության S 300 հրթիռային համակարգերը
Իրանի զինված ուժերը շուտով կփորձարկեն իրանական արտադրության S 300 հրթիռային համակարգերը:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել է Իրանի ԶՈՒ «Խաթեմ-Օլ Անբիա» հակաօդային պաշտպանության ռազմակայանի համակարգող, գեներալ Մոհամմադ Հասան Մանսուրիանը:
Իրանցի գեներալը նշել է, որ բացի S 300 համակարգերից, Իրանի զինված ուժերը առաջիկայում կհամալրվեն բարձր հեռահարությամբ հակաօդային պաշտպանության նոր հրթիռային համակարգերով:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել էր, որ Իրանը շուտով կարտադրի իր S 300 հակաօդային պաշտպանության համակարգը: