Հարավկովկասյան երկրները հավասարակշռման տիրույթում
«Ժամանակ» թերթը ներկայացրել է վերլուծական հոդված աշխարհաքաղաքականության մեջ Հարավային Կովկասի տեղի ու դերի վերաբերյալ: Թերթը մասնավորապես գրում է. «Հարավային Կովկասը` պարփակված երկու ծովերի արանքում, հյուսիսային ցամաքային սահմանագծով Ռուսաստանի հետ առնչվում է Կովկասյան լեռնաշղթայի ընձեռած հարմար բնական պատնեշով, իսկ հարավում` Թուրքիայի և Իրանի հետ Արաքսի գետային ցանցով: Պատմական հենքի վրա ձևավորված ներկա քաղաքական հարաբերություններում կովկասյան յուրաքանչյուր հանրապետություն լրջագույն խնդիրներ ունի իրեն սահմանակից երկու պետություններից մեկի հետ: Վրաստանը սահմանակցում է Թուրքիային և Ռուսաստանին և վերջինիս հետ ունի սրված ռազմաքաղաքական հակասություններ:
Հայաստանը սահմանակցում է Իրանին և Թուրքիային և վերջինիս հետ ունի խորը հակասություններ: Միաժամանակ յուրաքանչյուր երկիր ուղղակի կապ չունենալով Հարավային Կովկասին սահմանակցած յուրաքանչյուր երրորդ տերության հետ, վերջինիս հետ ռազմավարական դաշնակցային կամ բարիդրացիական տիրույթում է: Հատկապես Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործակցությունները հնարավորություն են տվել վերջին երկու տասնամյակում պահել ուժերի հավասարակշռությունը Կովկասում: Սա հնարավորություն է տալիս կովկասյան այս եռանկյունին մշտապես պահել ոչ թե վերբեռնման-բաժանման, այլ հավասարակշռման տիրույթում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում