Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու հայց է բավարարել ընդդեմ Ադրբեջանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է բավարարել Տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարխադ Ալիևի և Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Էլդար Սալաևի գործերն ընդդեմ Ադրբեջանի:
Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
ՄԻԵԴ-ը հաստատել է, որ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:
Ալիևի բողոքում մասնավորապես նշված է, որ իրեն դատապարտված լինելու ժամանակ չի մատուցվել համապատասխան բժշկական օգնություն:
Դատարանը վճռել է` Ալիևին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 16 հազար եվրո, նաև 25 հազար եվրո դատական ծախսերի համար:
Ալիևի մյուս բողոքը վերաբերում է իրեն 10 տարվա ազատազրկման դատապարտելու փաստին:
Աղբյուրի փոխանցմամբ, Ալիևին մեղադրել են 2005թ. քաղաքական հեղաշրջման կազմակերպման մեջ, սակայն դատապարտել են տնտեսական հանցագործություն կատարելու համար: