ՀՀ ոստիկանության կայքը թարմացվել է
ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքը թարմացվել է և ընթերցողին է ներկայանում նոր դիզայնով և ծրագրային լուծումներով:
Ինչպես խոստանում են կայքի հեղինակները, կայքում ընթերցողը կարող է տեղեկանալ իրեն անհրաժեշտ և հետաքրքրող տեղեկատվությանը`ոստիկանության գործառույթների, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, կյանքի, առողջության, սեփականության, հասարակության և պետության շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: