Սարկոզին ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների աղմկահարույց օրինագիծը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ստորագրել է մեծ աղմուկ հանած կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը, համաձայն որի, կենսաթոշակային շեմը Ֆրանսիայում 60-ից հասցվում է 62-ի:
Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով ֆրանսիական TF-1 հեռուստաընկերությանը:
Հիշեցնենք, ավելի վաղ օրինագիծը հավանության էին արժանացրել ֆրանսիական խորհրդարանի ստորին ու վերին պալատները:
Կենսաթոշակային բարեփոխումներին դեմ մի շարք արհմիություններ երեք շաբաթ անընդմեջ զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ էին իրականցնում ողջ Ֆրանսիայում: Գործադուլների պատճառով երկրում պարալիզացվել էր տրանսպորտային համակարգը, հարյուրավոր չվերթներ հետաձգվել էին, անգործության մատնվել բազմաթիվ ուսումնական հաստատություններ:
Ըստ տեղեկատվության, ցույցեր ու գործադուլներ հրահրող արհմիությունները չեն պատրաստվում զենքերը վայր դնել: Նոյեմբերի 23-ին նախանշված է սնցկացնել հերթական համազգագին գործադուլը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա