Դպրոցից երեխա՞ է անհետացել. Պատկան մարմինները չեն տիրապետում տեղեկությանը
Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը զարմացել է` այսօր մամուլից տեղեկանալով, որ երևանյան դպրոցներից մեկից տարրական դասարանի մի երեխա է դպրոցի բակից անհետացել:
«Ես իսկապես նման տեղեկություն չունեմ, հենց այսօր մամուլից եմ տեղեկացել: Կփորձեմ ինչպես հնարավոր է պարզել` իսկապես նման բան պատահել է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինե Հովհաննիսյանը` նկատելով, որ դպրոցներում լինում են դեպքեր, երբ երեխաները կամ գնում են ընկերների տուն կամ այլ զբաղմունք գտնելով մի քանի ժամ անհետանում են:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ իրենց ամենօրյա ամփոփագրերում նման լուր տեղ չի գտել և բացառեցին այն, որ դեպքը եղած լինի ու իրենք չիմանան դրա մասին:
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակում էր եղել, թե Երևանի դպրոցներից մեկից տարրական դասարանի աշակերտ է անհետացել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան