Յիրիկյան. Հաջողությունը կախված է ոչ միայն գիտելիքից
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին է ներկայացրել կառավարման մշակույթի կոնցեպցիան այնպիսին` ինչպիսին ընդունված է ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, դասախոսությանը մասնակցել է ակադեմիայի` կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրայի 40 ուսանող: Ուկնդիրներն առավել քան ուրախ էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձի` մասնավորապես կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություն լսելու հնարավորության և, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին բազմաթիվ հարցեր ուղղելու համար:
«Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն բարձրորակ ցանց և ծառայություններ ապահովելու, այլև` հասարակության զարգացմանն ընդհանրապես նպաստելու առումով: Իմացեք, որ այս երկրի ապագայի բանալին ձեր ձեռքում է, և դուք եք այն ձևավորելու: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեզ կփոխանցի կառավարման սեփական փորձը և ամեն կերպ կսատարի ձեր նախաձեռնությունները»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ձեզանից շատերը ապագայում պատասխանատու պաշտոններ կստանձնեն, սակայն անհրաժեշտ է հիշել, որ հաջողությունը կախված է ոչ միայն գիտելիքից, այլ նաև աշխատակազմի ներսում հարաբերությունները ճիշտ հիմքի վրա դնելու ունակությունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ում մենք գտել ենք այն հիմնարար արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ամենօրյա գործունեությունը. հարգանք, թափանցիկություն, որակ, թիմային աշխատանք, հավատարմություն և պատասխանատվություն: Սրանով ենք մենք առաջնորդվում մեր ընկերության ներսում»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Սա ընկերության` Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանի երկրորդ այցն էր ակադեմիա` որպես հրավիրված դասախոս: 2009 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ինչի արդյունքում ակադեմիայի հինգ ուսանող պրակտիկա է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ում, ավելի քան 15 ուսանող մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի դասընթացներին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկու աշխատակից դասախոսությամբ հանդես է եկել ակադեմիայում:
Կարիերայի զարգացման ծրագրի մեկուկես տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մոտ 54 դասախոսություն է անցկացրել ավելի քան 4030 ուսանողի համար: Համագործակցության հուշագրեր են կնքվել ընկերության և բարձագույն կրթական մոտ 30 հաստատության միջև, 19 բաց դռների օր է կազմակերպվել Երևանի և մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսուցողական 4 կուրս, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում պրակտիկա է անցել ավելի քան 147 ուսանող, բազմաթիվ այլ միջոցառումներ են կազմակերպվել ուսանողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա