ԵՄ-ն հսկայական ներդրումներ կանի էնեգետիկայի ոլորտում
Եվրամիությունը նախատեսել է էներգետիկայի ոլորտում կատարել բազմամիլիարդանոց ներդրումներ, որոնք պետք է ծախսվեն ենթակառուցվածքների զարգացման և էներգախնայողության տեխնոլոգիաների վրա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի անդամ Գյունտեր Էթթինգերը: Այս մասին հաղորդում է «Դոյչե վելլե» էլեկտրոնային պարբերականը:
Եվրահանձնաժողովը նախատեսում է, արդեն գարնանը հանդես գալ էներգիայի տնտեսությունը խթանող մի շարք օրինագծերով: Նախատեսվում է նաև քայլեր ձեռնարկել համաեվրոպական մեկ միասնական էլեկտրական ցանցի և գազամուղի արդյունավետության բարձրացման համար:
Նշվում է, որ այդ նպատակով անհրաժեշտ է միասնականացնել նաև էներգետիկայի մասին ազգային օրենսդրությունները:
Այդ դեպքում մեծանում է Եվրահանձնաժողովի լիազորությունների շրջանակը` անհրաժեշտության դեպքում այն կարող է իրավաբանական քայլեր կիրառել առանձին երկրների նկատմամբ: