Էրդողան. Թուրքիայի հայկական համայնքը մեր երկրի հարստությունն է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, 1908 թվականից ի վեր Թուրքիայում գործող «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին տված հարցազրույցում, խոսելով Թուրքիայի հայկական համայնքի մասին, ասել է. «Թուրքիայի հայկական համայնքը դիտում եմ որպես մեր երկրի հարստություն: Գոհունակությամբ հետևում եմ Թուրքիայում բնակվող հայերի` ներքին խաղաղության և հանգստության պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերին»:
Ինպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hürriyet”) պարբերականը, վարչապետը շեշտելով, որ, Թուրքիան ոչ մի երկրի նկատմամբ թշնամանք չի տածում, նշել է, որ կարող են ջերմ և բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Պատմությունը թողնելով պատմաբաններին և մտավորականներին` մենք միասին կարող ենք ապագա կառուցել: Դեռ հավատում եմ, որ դա հնարավոր է: Ափսոս, որ հայկական սփյուռքի մի մասն այս տեսանկյունից չի նայում հարցին, ինչն էլ խոչընդոտում է գործընթացին»,- ասել է թուրքական կառավարության ղեկավարը: